Ծեծկռտուք եւ կրակոցներ Սեւանում<br />


Ծեծկռտուք եւ կրակոցներ Սեւանում

  • 02-04-2010 17:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ` 1966 թ. ծնված Ալեքսան Թովմասյանը, 1970 թ. ծնված Մարտիրոս Սարգսյանը, 1987 թ. ծնված Սպարտակ Թովմասյանը, Ծովագյուղի գյուղապետարանի բաժնի վարիչ, 1984 թ. ծնված Վահրամ Գեւորգյանը, 1975 թ. ծնված Հովհաննես Սարգսյանը եւ 1992 թ. ծնված Հրանտ Գուլանյանը Սեւան քաղաքում խուլիգանական արարքներ են կատարել համագյուղացիներ` 1951 թ. ծնված Լյովա Ֆերոյանի, «Ալիք» կոոպերատիվի տնօրեն, 1978 թ. ծնված Ասատուր Ֆերոյանի եւ Սեւանի քաղաքապետարանի սպորտկոմիտեի նախագահ, 1979 թ. ծնված Արմեն Ֆերոյանի նկատմամբ: Ըստ Ոստիկանության պաշտոնական կայքէջի, միջադեպի ընթացքում Լյովա Ֆերոյանն իր մոտ ապօրինի պահվող «Վալտեր» ատրճանակից կրակել է Վահրամ Գեւորգյանի եւ Հովհաննես Սարգսյանի վրա, որոնք հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Լյովա, Ասատուր եւ Արմեն Ֆերոյանները ներկայացել են Ոստիկանության Սեւանի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Ալեքսան Թովմասյանին, Մարտիրոս Սարգսյանին, Հրանտ Գուլանյանին, ինչպես նաեւ «Վալտեր» ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ապրիլի 2-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության, քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների եւ Սեւանի բաժնի ծառայողները Լյովա Ֆերոյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել են «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 1, 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ եւ 28 մմ տրամաչափի 23 դատարկ պարկուճ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն