Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող


 

Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող

  • 31-01-2026 13:17:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի 2026թ. հունվարի 19-ից պարտականություններից ազատվելու հետ միաժամանակ լուծարվել են նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները:
 
2026թ. հունվարի 30-ից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող է նշանակվել Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:
 
Երիտասարդաց նոր միությունները կձևավորվեն երիտասարդաց միությունների վերաբերյալ Կանոնադրությունը ընդունելուց հետո:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը