Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
31-01-2026 15:20:25 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Երևան քաղաքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 1-3-ին՝ գիշերը, և առավոտյան սպասվում է մառախուղ։
Հանրապետության տարածքում hունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 5-ին սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան, 3-6 մ/վ, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ 6-8 աստիճանով։