Պուտինը կրկին կիրառում է միջուկային զենքի սպառնալիքը


 

Պուտինը կրկին կիրառում է միջուկային զենքի սպառնալիքը

  • 31-01-2026 17:23:17   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Մենք առանց ճակատամարտ տալու Դոնբասը չենք հանձնի: Հունվարի 30-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա մեկնաբանել է, որ տարածքային հարցում Միացյալ Նահանգներն առաջարկում է «ազատ տնտեսական գոտու տարբերակը», բայց դա ևս «անընդունելի» գնահատել: Զելենսկին չի բացառել, որ ռուս-ուկրաինական քննարկումների երկրորդ փուլը «կարող է հետաձգվել»: Ավելի վաղ անոնսավորվել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները փետրվարի մեկին վերստին կհանդիպեն Աբու-Դաբիում:
 
Հունվարի 29-ին Արաբական միացյալ էմիրությունների նախագահ ալ-Նահաիանը կարճատեւ այցով ժամանել է Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին որևէ տեղեկություն Կրեմլը չի տարածել: Որքանով դիտարկվում է, չկա նաև տեղեկատվական արտահոսք, ինչը վկայում է, որ կամ կողմերը հասել են հույժ կարևոր համաձայնության, որ գերգաղտնի է պահվում, կամ բանակցություններն ավարտվել են կատարելապես ապարդյուն: Ուկրաինայի նախագահի հայտարարության կոշտ ձևակերպումներից դատելով՝ հավանական է երկրորդ տարբերակը:
 
Այս տպավորությունն ամրապնդվում է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի թելագրամյան գրառումով, ըստ որի՝ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները «պնդում են, որպեսզի (Ուկրաինայի դեմ պատերազմում) կիրառվի ավելի հզոր՝ «վրիժառության զենք» եւ հատուկ ռազմական գործողությունը հասնի իր նպատակներին»: Զուգահեռաբար տարածվել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի սոցցանցային գրառումը, որով նա սուր քննադատության է ենթարկում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ Ղրիմի և Դոնբասի ինքնորոշման իրավունքը մերժելու համար:
 
Ուկրաինայի դեմ պատերազմի չորրորդ տարին լրանալուն ընդառաջ Ռուսաստանն ինչո՞ւ միջազգային իրավունքի սկզբունքների մեկնաբանության կարիք է զգացել և այդքան ցավոտ ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մերժողական մեկնաբանությունը: Տպավորություն է, որ ուկրաինական կարգավորման բանակցություններում չհասնելով Պուտինի ընկալունակությանը, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հետագա իրադարձությունների համար պատասխանատվությունը փորձում է հասցեագրել կողմերին և ՄԱԿ-ին:
Շրջանառության մեջ դնելով «վրիժառության զենք» կիրառելու հավանականությունը, պաշտոնական Մոսկվան վերստին բարձրացնում է ուկրաինական կարգավորման խաղադրույքը՝ այն հասցնելով միջուկային պատերազմի սպառնալիքի աստիճանի: Մի կողմից դա Ուկրաինային նետած վերջնագիր կարելի է համարել, մյուս կողմից՝ բանակցություններում ԱՄՆ-ի ներգրավվածությունը պահելու փորձ: Եթե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մերժում է ճանաչել Ուկրաինայի «կապիտուլյացիայի» լեգիտիմությունը, ապա Ռուսաստանին մնում է ապավինել ԱՄՆ-ի «ընկալունակությանը»:
 
Գետնի վրա իրավիճակում Ուկրաինայի ռազմական հաջողությունների հավանականությունը չափազանց նվազ է: Իրողությունները ճանաչում են գրեթե բոլորը, այդ թվում՝ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան: Խնդիրը պատերազմի դադարեցումը և այդ փուլի արդյունքները իրավաբանորեն ձեւակերպելու մեջ է: Պուտինը, կարծես, միջուկային զենքի սպառնալիքով ԱՄՆ-ին «պարտավորեցնում է լինել իրավական երաշխավոր»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը