Իրանի զինված ուժերը հետևում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տեղաշարժերին. Իրանի բանակի հրամանատար
31-01-2026 17:30:56 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Իրանի զինված ուժերը հետևում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տեղաշարժերին և «մատը պահում են ձգանի վրա», ասել է Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար Ամիր Խաթամին՝ Իրանի շուրջ ԱՄՆ ուժերի կուտակման ֆոնին։
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են լիակատար պաշտպանական և ռազմական պատրաստության մեջ։ Տարածաշրջանում թշնամու տեղաշարժերին ուշադիր հետևում են, և մատը ձգանի վրա ենք պահում»,- «Թասնիմ»-ի փոխանցմամբ, ասել է հրամանատարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել «արդար և իրավահավասար» համաձայնագրի։