Անգլերենի թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը


 

Անգլերենի թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը

  • 02-02-2026 14:21:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ի գիտություն «Անգլերեն» առարկայի միասնական քննության  դիմորդների. 
 
2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության  որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: 
 
Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն: 
 
Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:
 
Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:
Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ  տեղեկատվություն:
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն