ԱՄՆ-ի հետ բանակցությունները կանցկացվեն՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը․ Փեզեշքիան


 

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կանցկացվեն՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը․ Փեզեշքիան

  • 03-02-2026 12:11:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարարությանը բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ հավասար հիմունքներով։
 
«Ես հանձնարարել եմ իմ արտաքին գործերի նախարարին (Աբբաս Արաղչի), համապատասխան պայմանների առկայության դեպքում, սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ, անցկացնել արդար և հավասար բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով», – երեքշաբթի օրը գրել է նա X սոցիալական ցանցում։
 
Փեզեշքիանը հավելել է, որ այս որոշումը կայացրել է՝ «հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքը՝ արձագանքել ԱՄՆ նախագահի բանակցություններ վարելու առաջարկին»։
 
«Այս բանակցությունները կանցկացվեն՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը», – ընդգծել է Փեզեշքիանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս