Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է


 

Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

  • 03-02-2026 12:27:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը կմնա կալանքի տակ, նրա կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվել է:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել:
 
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում): 
 
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Արշակ Խաչատրյանի գործի վերաբերյալ՝ հայտնելով մանրամասներ և նշելով, որ անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս