Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից. ՏԿԵ նախարար


 

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից. ՏԿԵ նախարար

  • 03-02-2026 15:00:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել: Գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից, և պարոն Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարումն այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել: Այդ մասին նախարարության՝ 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե Շիրակի մարզպետն ազատվելու է պաշտոնից:
 
«Տարվա ընթացքում տարբեր լրատվականներ բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են շրջանառում, որոնց մի մասն իրական է, մի մասն իրական չէ:
 
Պարոն Առուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում: Այդ է պատճառը, որ լուրի հրապարակումից հետո պարոն Առուշանյան է մարզպետը: Նա շարունակելու է պաշտոնավարել մարզում, մենք նրա աշխատանքից գոհ ենք:
 
Բնականաբար, աշխատանքային պրոցեսում թերություններ էլ կլինեն, շտկման հնարավորություն էլ կլինի, բայց նրա աշխատանքը գնահատում ենք բավարար, և կարծում ենք՝ նա շարունակելու է աշխատանքը Շիրակի մարզում»,- ասաց նա:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը