Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում առողջապահության նախարարությունում


 

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում առողջապահության նախարարությունում

  • 03-02-2026 15:23:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է սպորտային բժշկության ոլորտի միջազգային և տեղական գործընկերներին:
 
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը (FDEP), որի նպատակն է բարձրացնել սպորտային բժշկության մասնագիտական կարողությունները՝ ներառելով վնասվածքների կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և վերականգնումը։
 
Հանդիպմանը մասնակցել են ՈՒԵՖԱ-ի գլխավոր բժշկական տնօրեն Զորան Բահտիյարևիչը և ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը, քննարկվել են առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումները, սպորտային բժշկության հասանելիության ընդլայնումը, վերականգնողական ծառայությունների զարգացումը, ինչպես նաև մասնագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերը։
 
Անահիտ Ավանեսյանը կարևորել է ոլորտում ընթացող բարեփոխումների շարունակականությունն ու միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով, որ սպորտային բժշկության զարգացումը ներդրում է ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ երիտասարդ սերնդի առողջ ապագայի համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս