ՌԴ-ն Հնդկաստանից որևէ հաղորդագրություն չի ստացել նավթի մատակարարումից հրաժարվելու մասին. Պեսկով
03-02-2026 16:18:50 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Մոսկվան մինչև այժմ Նյու Դելիից որևէ հաղորդագրություն չի ստացել ռուսական նավթի մատակարարումներից հրաժարվելու վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Նյու Դելիի հետ պայմանավորվածության մասին:
«Մենք մինչև այժմ այդ հաշվով Դելիից որևէ հայտարարություն չենք լսել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչն ի պատասխան այն հարցի՝ արդյոք Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նավթից:Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է ռուսական նավթից Հնդկաստանի հրաժարվելու մասին և հայտնել Նյու Դելիի համար մաքսատուրքերի նվազեցման մասին: Մոդին նույնպես հայտնել է մաքսատուրքերի նվազեցման մասին, բայց Ռուսաստանից վառելիքի մատակարարումներից հրաժարվելը չի հաստատել: