Նախարարությունում մթնոլորտը խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից, աշխատակիցների մոտիվացվածությունը բարձր է. Սրբուհի Գալյանը՝ պարգևավճարների մասին


 

Նախարարությունում մթնոլորտը խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից, աշխատակիցների մոտիվացվածությունը բարձր է. Սրբուհի Գալյանը՝ պարգևավճարների մասին

  • 04-02-2026 14:06:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Ես ձեզ վստահեցնում եմ, որ աշխատակիցների մոտիվացվածության աստիճանը և նախարարությունում մթնոլորտը խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՆ նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իրենց ստացած պարգևավճարներին:
 
«Ես չգիտռմ, թե որ նախարարը ինչքան է ստացել, ես գիտեմ մեր կատարողականի ցուցանիշը, այդ ժամանակահատվածի համար այն եղել է 70 տոկոս, կամ դրանից բարձր:
 
Հաջորդ տարվա համար մենք ձգտել ենք 100 տոկոս կատարողական ապահովել, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները պարգևատրվեն կամ ստանան ավելի բարձր աշխատավարձ»,- նշել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը