Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն


 

Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

  • 04-02-2026 14:53:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: 
 
Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով: 
 
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են։ 
 
Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ խուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ:
 
Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Կատարվում է նախաքննություն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն