ՔՊ կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում. Գոռ Համբարձումյան


 

ՔՊ կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում. Գոռ Համբարձումյան

  • 04-02-2026 17:00:50   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Դերասան Գոռ Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի կուսակցականներ, գաղափարակից ընկերներ,

ուզում եմ տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։ Շնորհակալություն եմ հայտնում Վարչության նախագահին, ինչպես նաև կուսակցության Վարչության բոլոր անդամներին՝ ցուցաբերած վստահության համար։ Որպես արվեստի մարդ՝ հավատում եմ, որ ստեղծագործական մտածողությունն ու արժեքահեն մոտեցումը կարող են իրենց կարևոր ներդրումն ունենալ քաղաքական և հանրային կյանքում։ Ակնկալում եմ կուսակցության պատվիրակների աջակցությունը և պատրաստ եմ համատեղ աշխատանքի՝ ի նպաստ մեր պետության և հասարակության զարգացման»։
 
Սիրով՝ ձեր Գոռ Համբարձումյան
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն