Մոսկվայում տեղի կունենա Ալեն Սիմոնյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը


 

Մոսկվայում տեղի կունենա Ալեն Սիմոնյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը

  • 04-02-2026 19:15:54   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Վաղը՝ փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
 
Զախարովայի խոսքով՝ կքննարկվեն երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրները: Հատուկ ուշադրություն կդարձվի եվրասիական ընդհանուր կառույցներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը և այդ ուղղությամբ երկխոսությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը