Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, երբ կա քաղաքական կամք
04-02-2026 19:30:25 | ԱՄԷ | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com «Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ էինք, հիմա արդեն 6 ամիս ապրում ենք խաղաղության մեջ»։
Այս մասին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման մրցանակաբաշխության ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երախտագիտություն հայտնելով Դատավորների կոմիտեին մրցանակի համար:
«Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ: Դա հատուկ զգացողություն է: Մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Մենք արագ ենք սովորում։ Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո մենք շարժվում ենք տևական և մշտական խաղաղության ուղղությամբ։ Այս 6 ամիսները շատ կարևոր էին մեր հարաբերությունների զարգացման համար, սկսել ենք համագործակցել։
Մեր օրինակից պետք է դասեր առնել, որպես ճանապարհային քարտեզ ընդունել նրանց համար, ովքեր դեռ պատերազմում են։ Մեր օրինակը ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, տառապանքին, փոխադարձ անվստահությանը։ Դա հնարավոր է, երբ կա ուժեղ քաղաքական կամք երկու կողմերի միջև, երբ այս գործընթացին աջակցում են բարեկամ երկրներն ու միջազգային հանրությունը»,- ասաց Ալիևը: