Մխիթար Հայրապետյանը կարևորել է ՏՀՏ գործատուների միության դերը տեխնոլոգիական ոլորտում


 

Մխիթար Հայրապետյանը կարևորել է ՏՀՏ գործատուների միության դերը տեխնոլոգիական ոլորտում

  • 04-02-2026 19:40:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 3-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՏՀՏ գործատուների միության նոր անդամներին նվիրված միջոցառում, որի շրջանակում ներկայացվել են միությանը միացած նոր կազմակերպությունները և դրանց գործունեության հիմնական ուղղությունները։
 
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ նախարար Հայրապետյանը կարևորել է ՏՀՏ գործատուների միության դերը տեխնոլոգիական ոլորտի կայացման և զարգացման գործում՝ այն ներկայացնելով իբրև պետություն-մասնավոր հատված արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը։
 
Նախարարը նշել է, որ պետությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում ոլորտային միությունների հետ համագործակցությանը։ Նրա խոսքով՝ ոլորտի կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է ոչ թե մեկմեկու գործառույթները կրկնող, այլ իրար փոխլրացնող և աջակցող մոտեցումների շնորհիվ։
 
Իր խոսքում նախարարը վստահեցրել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է կանգնած լինել ինչպես ՏՀՏ գործատուների միության, այնպես էլ ամբողջ տեխնոլոգիական համայնքի կողքին՝ համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման ճանապարհին։
 
Միջոցառման ընթացքում միության նոր անդամները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց ընկերությունների գործունեությունը, տեսլականը և զարգացման ուղղությունները։
 
Խոսքով է հանդես եկել նաև Armenian Innovation Foundation-ի ներկայացուցիչ Լևոն Թադևոսյանը՝ ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն