Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան
05-02-2026 11:40:50 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մասնակցությամբ վերջին լուսանկարներին ու տեսանյութերին՝ «բուլկի գնելու արարողությանը»:
«Մեկը հարցնի՝ եղբա՛յր, վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում քանի անգամ ես ինքդ կրպակից գնում կատարել, էն էլ՝ չամիչով բուլկի։
Մեկ էլ կարելի է հարցնել՝ եթե ձեր տնտեսական ծրագրերը անձամբ դու ես ներկայացնում տարբեր հարթակներում, տեսահոլովակներում դու ես առաջին պլանում, համակիրների հարցերին դու ես պատասխանում, բուլկի դու ես գնում, տաքսի դու ես վարում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշին ուղարկում:
Պարո՛ն Կարապետյան, տնտեսական թեմաներով բանավեճի հրավերը դեռ ուժի մեջ է:
Ավելին ասեմ՝ պատրաստ եմ ես մենակ լինեմ, դուք ձեր ամբողջ տնտեսական թիմով: Մտածեք՝ ասեք»,- գրել է Թունյանը: