Բաքվում ընթացող շինծու դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները


 

Բաքվում ընթացող շինծու դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները

  • 05-02-2026 13:54:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Դատարանն ընթերցում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաբերյալ կայացված վճիռները։
 
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Բաքվի դատարանը քիչ առաջ հրապարակեց նրանց վերաբերյալ դատավճիռը։
 
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այսօր Բաքվի դատարանը հրապարակելու է 16 «մեղադրյալների» վերաբերյալ դատավճիռները։ Հիմա դատարանը շարունակում է ընթերցել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաբերյալ կայացված վճիռները։
 
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես դատապարտվեցին ցմահ ազատազրկման։
 
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նման դատավճիռ է կայացվել, քանի որ նրանց 65 տարին լրացել է, և Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների հիման վրա նրանց նկատմամբ չի կարող ցմահ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել:
 
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը