Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով


 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով

  • 05-02-2026 15:29:39   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am  Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ:
 
«Բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով, մեր կարծիքով, արդիական են մնում նախևառաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրների լուծման համար»,- հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարը:
 
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է զգալի առավելություններ ստանա այդ գործընթացից, անհրաժեշտ է վերացնել բոլոր խոչընդոտները ողջ տարածաշրջանի՝ որպես մեկ ամբողջության, բնականոն գործունեության համար: Մոսկվան պատրաստ է դրան՝ նշել է Լավրովը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը