Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին


 

Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին

  • 05-02-2026 15:51:58   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից և ռազմավարական գործընկեր՝ չնայած Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակին»։
 
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ բանակցությունների բացման ժամանակ։
 
«Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը։ Մենք տեսնում ենք, թե որքան դժվար է իրավիճակը Հարավային Կովկասում, բայց իրողությունը չի փոխվում»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը