Պաշտպանության նախարարի տեղակալն ու ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը քննարկել են համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր


 

Պաշտպանության նախարարի տեղակալն ու ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը քննարկել են համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր

  • 05-02-2026 17:46:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 5-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության 2025-2026 թթ․ համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր։
 
Դաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ դրական գնահատելով դրանց իրականացման ընթացքը և ձևավորված համագործակցության արդյունքները։
 
Իր հերթին Արման Սարգսյանը բարձր է գնահատել նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը՝ ընդգծելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական և կառուցողական համագործակցության կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել դիտարկել ու աջակցել համագործակցության նոր առաջարկների իրականացմանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն