Շվեդիան 111 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտին


 

Շվեդիան 111 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտին

  • 05-02-2026 18:12:22   | Շվեդիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շվեդիան 111 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգամատակարարման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 5-ին հաղորդել է թագավորության կառավարությունը։«Այսօր կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար երկրին մեկ միլիարդ շվեդական կրոնի (մոտավորապես 111 միլիոն դոլար) չափով օգնության նոր փաթեթի մասին», - ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ աջակցությունն ուղղված է երկարաժամկետ հեռանկարում էներգաարտադրության բնագավառում երկրի կարիքների բավարարմանը, ենթակառուցվածքների վերանորոգմանը և էներգամատակարարման ամրապնդմանը։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը