Ուկրաինան և Լեհաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր


 

Ուկրաինան և Լեհաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր

  • 05-02-2026 18:22:33   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ուկրաինան և Լեհաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
 
Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
 
«Սա մեր նպատակն է եղել մի քանի ամիս շարունակ։ Մենք քննարկել ենք այն և զգալի ջանքեր ենք գործադրել Լեհաստանի և Ուկրաինայի օբյեկտներում համատեղ զենքի արտադրության գաղափարը իրականություն դարձնելու համար», - ասել է Տուսկը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը