Բագրատ Սրբազանի պաշտպանը միջնորդել է դատարանին՝ որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և ևս երկու անձի


 

Բագրատ Սրբազանի պաշտպանը միջնորդել է դատարանին՝ որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և ևս երկու անձի

  • 05-02-2026 19:23:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է դատարանին՝ որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և ևս երկու անձի։
 
Պաշտպանական կողմը հիմնավորում է, որ Վարդապետյանն ու Պողոսյանը հարցազրույցներ են տվել սույն գործի վերաբերյալ, և կա անհրաժեշտություն պարզաբանող հարցեր տալու։
 
Վկա հրավիրելու պահանջը վերաբերում է նաև պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին, որոնք, ըստ պաշտպանի, կարող են հայտնել վարույթի համար էական հանգամանքներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը