Ինչո՞ւ Հայաստանից դեռ որևէ ապրանք չի արտահանվել Ադրբեջան. էկոնոմիկայի նախարարի պատասխանը


 

Ինչո՞ւ Հայաստանից դեռ որևէ ապրանք չի արտահանվել Ադրբեջան. էկոնոմիկայի նախարարի պատասխանը

  • 06-02-2026 12:37:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Նախարար Պապոյանի խոսքով` սա ժամանակատար մի գործընթաց է, որ բավականին բարդ է, սակայն իրագործելի է։
 
Ադրբեջանական ծագման երկու ապրանք է ներմուծվել Հայաստան` բենզին և դիզելային վառելիք, հայկական ծագման ապրանք դեռ չի արտահանվել, սակայն կողմերը փոխանակել են երկար ցանկեր, և գործարար միջավայրը ժամանակի ընթացքում կարձագանքի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանից Ադրբեջան դեռ որևէ ապրանք չի արտահանվել։
 
«Ի՞նչն է պատճառը։ Պատճառները տարբեր են` սկսած նրանից, որ շուկաները միմյանց բավականին անծանոթ են։ Սրա համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է ժամանակ, և դա այնպիսի գործընթաց է, որ ավելի շատ գտնվում է մասնավոր հատվածի տիրույթում, պետությունն ընդամենը ստեղծում է պայմաններ` քաղաքական պայմանավորվածություններով»,– հայտարարեց Պապոյանը։
 
Նրա խոսքով` հիմա պետությունն այդ պայմանների մի զգալի մասն արդեն իսկ ստեղծել է։ Ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
 
«Մի քանի տարի անց այն կլինի, ես նկատի ունեմ «Թրամփի ուղու» գործարկումը, որը կակտիվացնի Ադրբեջանի հետ առևտուրը։ Միգուցե այդ ընթացքում այլ գործիքակազմ աշխատի»,– հայտարարեց նախարարը։
 
Ըստ նրա` սա ժամանակատար մի գործընթաց է, որ բավականին բարդ է, սակայն իրագործելի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը