Հուսով եմ՝ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն. Պապոյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին


 

Հուսով եմ՝ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն. Պապոյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին

  • 06-02-2026 14:40:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Շատ լավ է, որ Թուրքիան մեր՝ նվազագույնը տնտեսապես ամենամեծ հարևանն է իր ՀՆԱ-ի ծավալով, ունենք հնարավորություն սահմանը բացելու: Այդ մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պայմաններով և երբ կբացվի Թուրքիայի հետ սահմանը:
 
«Հուսով եմ, որ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն այդ մասին»,- ասաց նախարարը:
 
Հիշեցնենք, որ Մարգարայի կամուրջն արդեն լիարժեք պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Ստեղծվել են բոլոր պայմանները թե՛ մաքսային, թե՛ սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը