Վահե Հովհաննիսյանը Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները


 

Վահե Հովհաննիսյանը Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները

  • 06-02-2026 15:33:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկի ներկայացուցիչներ Սեդրիկ Հայզին և Բենուա Դոլֆուսին:
 
Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները, պետական պարտքի կառավարման քաղաքականության հիմնական սկզբունքները և անդրադարձել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և կանխատեսելիության ապահովմանն ուղղված միջոցառումներին, որոնք միտված են երկրի նկատմամբ ներդրումային վստահության ամրապնդմանը։
 
Կողմերը կարևորել են օրակարգային հարցերի շուրջ երկխոսության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ։
 
Ֆինանսների նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն