Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ չի շրջանառում


 

Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ չի շրջանառում

  • 06-02-2026 15:38:22   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում տեղադրվել է հետևյալ գրառումը.
 
«Տելեգրամյան «armgeopolitic» ալիքում հրապարակված լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը:
 
Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման  նվազագույն չափաքանակ: Նշենք, որ փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն  է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը. այն պետք է ավելի ցածր չլինի, քան Հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի կողմից հաստատված չափաբաժինը: Հավանաբար, սա է դարձել տելեգրամյան ալիքում շրջանառվող լուրի համար շահարկման առիթ:
 
Ինչ վերաբերում է բուժկենտրոնների սեփականատերերի կողմից աշխատավարձի հաշվարկին, ապա աշխատավարձը տրվում է` համաձայն գործատուի և աշխատակցի միջև կնքված պայմանագրի:
 
ԱՆ ենթակայությամբ գործող բուժկենտրոններում, որը կազմում է ընդհանուր բուժկենտրոնների ընդգրկվածության 60 տոկոսը, աշխատավարձի կրճատում չի եղել»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն