Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները


 

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

  • 06-02-2026 15:48:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և ընդգծել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև հարաբերությունների զարգացման և միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
 
«Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար:
 
Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև գործող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն