Լավրով. Ռուսաստանը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն ներգրավված լինի Եվրասիայի անվտանգության մեջ


 

Լավրով. Ռուսաստանը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն ներգրավված լինի Եվրասիայի անվտանգության մեջ

  • 06-02-2026 16:06:43   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am ՆԱՏՕ-ն հայտարարել է ամբողջ Եվրասիական մայրցամաքի անվտանգության ապահովման իր նպատակի մասին: Ռուսաստանը դա չի ցանկանում, նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի և կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցություններից հետո:
 
Լավրովը ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի փորձերի վրա՝ «խաթարելու ԱՍԵԱՆ-ի միասնությունը և որոշ անդամներին ստիպելու փակ կառույցների մեջ մտնել, օրինակ՝ քառյակներ և եռյակներ ստեղծելով, ինչպես նաև իրենց զորավարժություններում միջուկային բաղադրիչներ ներմուծելով»։ Այս ամենը մտահոգիչ է և պահանջում է բաց և անկեղծ քննարկում, հայտարարել է նա։
 
«Մենք չենք ուզում, որ ՆԱՏՕ-ն ներգրավված լինի ամբողջ Եվրասիական մայրցամաքի անվտանգության մեջ, և հենց դա է ՆԱՏՕ-ի հռչակած նպատակը», – ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը