Կտրիճը առանց որևէ մեկին հարցնելու, առանց ազգային եկեղեցական ժողովի ՌԴ-ի թեմի անունը դրել է Առաքելական ուղղափառ


 

Կտրիճը առանց որևէ մեկին հարցնելու, առանց ազգային եկեղեցական ժողովի ՌԴ-ի թեմի անունը դրել է Առաքելական ուղղափառ

  • 06-02-2026 16:10:50   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Որքան հասկանում եմ Կտրիճի հակապետական գործունեության արդյունքում նրա որոշ թիմակիցներ վերջապես սկսել են աստվածաբանական և հոգևոր հարցերով հետաքրքրվել և իրենց համար երեկ պարզել են, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին ուղղափառ է և որոշել դրանով արդարացնել Եկեղեցու թեմերից մեկի անվան մեջ ՈՒղղափառ մակդիրը։ 

Շտապեմ նոր նյութ տալ ՝ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նաև ընդհանրական է։ Գիտե՞ք ընդհանրականը ո՞րն է։ Կաթողիկեն։ Կաթոլիկը։ 
Բա էդ դեպքում դարեր շարունակ ինչու՞ մենք չենք ասել՝ Հայ Առաքելական Կաթոլիկ ՈՒղղափառ Եկեղեցի։ 
 
Որովհետև ամեն եկեղեցի ինքն է ընտրել իր անունը՝ ելնելով իր ավանդույթից, ելնելով հասարակական ու քաղաքական նպատակահարմարությունից։ 
 
Հիմա Կտրիճը առանց որևէ մեկին հարցնելո, առանց ազգային եկեղեցական ժողովի Ռուսաստանի մեր թեմի անունը դրել է Առաքելական ՈՒղղափառ։ Գտնում եք սա խնդիր չէ՞, շատ լավ իսկ կարո՞ղ է վաղն էլ մեկ ուրիշինը դնել Առաքելական Կաթոլիկ, իսկ ընդհանրապես մի ուրիշից հանել Առաքելական բառը ու դնել Կաթոլիկ Ուղղափառ, ինչ-որ պահի էլ անցնել ուղղակի Ուղղափառի կամ Կաթոլիկի։ Ձեր տրամաբանությամբ՝ կարող է։ 
 
Մեր Եկեղեցին անուն ունի, պաշտոնական, դարերով անցած անուն, որը ի թիվս ամենի՝ նաև պաշտպանել է մեր Եկեղեցու ինքնությունն ու ուրույնությունը և լինի Կտրիճը, թե մի ուրիշ կտրիճ, չի կարող միանձնյա նրա անունը փոխել։  
 
Հ.Գ. Գուցե չհավատաք, բայց Կաթոլիկ եկեղեցին էլ է ուղղափառ, իսկ Ուղղափառ եկեղեցին էլ՝ կաթոլիկ։ Այս երկուսը նաև առաքելական են։ Կաթոլիկ եկեղեցին օրինակ իր պաշտոնական անվան մեջ օգտագործում է Ուղղափառ բառը, իսկ այ Ուղղափառը՝ Կաթոլիկ բառը չի օգտագործում։ 
 
Կտրիճի թիմակիցների համար հաջորդիվ ուսումնասիրելու նյութ՝ ծանոթանալ Ընդհանրական(կաթողիկե) եկեղեցու էությանը, ծանոթանալ մեր և Ուղղափառ եկեղեցու դավանաբանական հիմնական տարբերությանը։ Միայն խնդրում եմ՝ հաջորդիվ ուսումնասիրելիս Մայր Աթոռի կայքի առաջին էջից բացի մի երկու էջ ավել կկարդաք։ Կամ գոնե առաջին էջում կարդացածը մինչև վերջ կուսումնասիրեք»։
 
 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն