Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի


 

Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

  • 06-02-2026 16:15:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:
 
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փաստաբանների ներկայացրած խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինել:
 
Հիշեցնենք՝ Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
 
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը