ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Ղազախստանի դեսպանին


 

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Ղազախստանի դեսպանին

  • 06-02-2026 17:44:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև խորացող գործընկերային կապերը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման և նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
 
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և պայմանավորվել շարունակել քննարկումները։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն