ԱՄՆ-ն զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի


 

ԱՄՆ-ն զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի

  • 07-02-2026 12:16:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սպիտակ տան զենքի փոխանցման նոր ռազմավարության համաձայն՝ Միացյալ Նահանգներն առաջնահերթ զենքերի կատալոգ կստեղծի։

Զենքերը պետք է գնեն Վաշինգտոնի դաշնակիցներն ու գործընկերները։ «Այս հրամանագրի ամսաթվի օրվանից հետո 120 օրվա ընթացքում ԱՄՆ պատերազմի նախարարը նախագահին կներկայացնի առաջնահերթ հարթակների և զենքի համակարգերի կատալոգ։ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին և գործընկերներին կխրախուսի ձեռք բերել դրանք»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշվում է համապատասխան փաստաթղթում։

Շեշտվում է, որ կատալոգը պետք է կազմվի «Ամերիկան՝ ​​ամենից առաջ» քաղաքականության շրջանակում սահմանված չափանիշների հիման վրա։«Առևտրի նախարարը, պետքարտուղարի և ռազմական նախարարների հետ համակարգված, պետք է առաջարկություններ ներկայացնի՝ ուժեղացնելու ամերիկյան պաշտպանական արտադրանքի արտասահմանյան գնումները խրախուսելու ջանքերը»,-ասվում է փաստաթղթում։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը