ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում 2026 թ. հիմնական ուղղություններից կլինի կապակցվածությունը. Կույունջիչ


 

ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում 2026 թ. հիմնական ուղղություններից կլինի կապակցվածությունը. Կույունջիչ

  • 07-02-2026 15:08:04   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Եվրոպական Միությունը բավարարված է Ադրբեջանի հետ ներկայիս հարաբերություններով՝ հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարը: Մարիանա Կույունջիչը նշել է, որ միշտ կարելի է ձգտել ավելիին, սակայն ընդհանուր առմամբ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է:
 
Դիվանագետը նախանշել է, որ 2026 թվականին համագործակցության հիմնական ուղղությունների շարքում կլինի կապակցվածությունը, որն ընդգրկում է էներգետիկան, թվային ոլորտը, երկաթուղիները և ճանապարները:
 
Կույունջիչը հավելել է, որ նախատեսվում է Ադրբեջանում անցկացնել ԵՄ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ «Կրթությունը Եվրոպայում», «Եվրոպական ճաշակ», «Եվրոպական քաղաք»-ը: Մյուս կարևոր իրադարձությունը, նրա խոսքով, կլինի «Քաղաքապետների դաշնագիր» տարածաշրջանային ծրագրի շրջանակում միջոցառումը, որը տեղի կունենա փետրվարի 13-ին՝ Նախիջևանում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը