Ցուցանիշը դրված է՝ կատարված է․ անգամ կրկնակի, եռակի և ավել․ Գևորգ Պապոյան
07-02-2026 15:18:26 | Հայաստան | Մեկնաբանություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Ինտենսիվ գյուղատնտեսության մեջ բոլոր ցուցանիշները, առանց բացառության, որոնք որ 2021-2026 թթ․ կառավարության ծրագրով սահմանված է եղել, 2025 թ․ արդյունքում կատարված է։ Որոշները կրկնակի, եռակի և ավել։ Օրինակ, նախանշված է եղել յուրաքանչյուր տարի 1000 հա ինտենսիվ այգու հիմնում, 4,5 տարում՝ 4,516 հա։ Ցուցանիշը դրված է՝ կատարված է։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կլինի բարձր գերակատարում։
Ոռոգման արդիական համակարգերի տեխնոլոգիաներով 2021-2026 թթ․ պետք է ավելանային 3 հազար հա-ով։ 2025 դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 7 հազար հեկտարով ավելացել է, այսինքն, այս պահի դրությամբ գրեթե 2,5 անգամ ավելի։
Ջերմատնային տնտեսություններ՝ տարին մինչև 10 հա, 4,5 տարում ենթադրվում էր, որ պետք է հիմնվեր մոտ 45 հա, մինչդեռ արդեն հիմնվել է մոտ 80 հա, այս տարի մի քանի տասնյակ հեկտար էլ կմտնի շրջանառության մեջ»: