Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով


 

Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով

  • 07-02-2026 16:06:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
 
Երևանում փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն