Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը


 

Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը

  • 07-02-2026 17:07:03   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջնորդների հանդիպում անցկացնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը ցանկանում է այս հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և դրա վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված Խաղաղության խորհրդի կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։ Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը