«Ալիջան» անցակետի համար նախապատրաստական ​​աշխատանքները արագացել են


 

«Ալիջան» անցակետի համար նախապատրաստական ​​աշխատանքները արագացել են

  • 09-02-2026 11:10:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջանի» (Մարգարա) սահմանային անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
 
Նշվում է, որ Իգդիրի նահանգապետը ստուգել է սահմանային անցակետում ընթացող վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքները, ըստ հաղորդումների, մոտենում են ավարտին։
 
Նախորդ ամիս էլ հաղորդվել էր, որ «Ալիջան» անցակետում աշխատանքները 90 տոկոսով ավարտված են: Կառուցվել են սահմանապահ և մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելել Իգդիր ու հարակից շրջաններ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը