Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն. փաստաբան


 

Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն. փաստաբան

  • 09-02-2026 13:20:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն առաջ: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը:
 
«Մինչև հիմա չեն կարողացել գտնել մի այնպիսի իրավիճակ, որ կարողանան վարկաբեկել ու կալանավորել այնպես, որ հանրությունը խիստ չարձագանքի: Բազմաթիվ փորձեր են եղել, որոշների մասին չեմ կարող խոսել, բայց իրենք հաջողության չեն հասել»,- ասել է Զոհրաբյանը:
 
Արա Զոհրաբյանի խոսքով՝ իշխանության երազանքն է կաթողիկոսի դեմ գործ հարուցելը, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Նրա խոսքով՝ նման գործերից է նաև Արման Սարոյանի հայցն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: 
 
Հիշեցնենք, որ Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը