Հայաստանը նախատեսում է տարեկան 2 և ավելի համաշխարհային աստղերի հրավիրել. Գևորգ Պապոյան


 

Հայաստանը նախատեսում է տարեկան 2 և ավելի համաշխարհային աստղերի հրավիրել. Գևորգ Պապոյան

  • 09-02-2026 15:15:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է համաշխարհային աստղերի՝ Հայաստան սպասվող այցերին։ Նախարարը հրաժարվեց նշել կոնկրետ անուններ՝ ասելով, որ «կգա ժամանակը՝ կառավարությունը դրա մասին կասի», սակայն ընդգծեց, որ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
 
«Մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև երկու կամ ավելի նույնիսկ համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան, որը նաև զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է»,- ասաց Պապոյանը։
 
Նախարարը որպես օրինակ բերեց հարևան Վրաստանի փորձը՝ նշելով, որ Հայաստանը ևս պետք է դիրքավորվի համաշխարհային միջոցառումների քարտեզի վրա, որպեսզի զբոսաշրջիկները իրենց սիրելի արտիստներին լսելու համար այցելեն նաև Երևան։
 
«Եթե երկիրը դիրքավորվում է, նաև իրենք՝ զբոսաշրջիկներն են շատ հաճախ իրենց սիրելի աստղին հետևում։ Ենթադրենք՝ չեն հասցնում գնալ Աթենքի համերգին, գիտեն, որ երկու ամիս հետո Երևանում է լինելու, գալիս են Երևանի համերգին։ Բայց դա ոչ թե պետք է լինի ժամանակ առ ժամանակ՝ 5 տարին մեկ, այլ երկիրը պետք է նման քարտեզի վրա լինի»,-եզրափակեց նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը