Մոսկվաբնակ գործարարի միջոցներով նորոգվել է Երեւանի Սպանդարյանի անվան դպրոցը


Մոսկվաբնակ գործարարի միջոցներով նորոգվել է Երեւանի Սպանդարյանի անվան դպրոցը

  • 05-04-2011 17:20:04   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 5-ին ընդունել է մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին, ում նվիրատվությամբ հիմնանորոգվել է Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցը: Շնորհակալություն հայտնելով դպրոցի բարեկեցությանն ուղղված ձեռնարկի համար, քաղաքապետը նշել է, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են եւ անհրաժեշտ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը հյուրին է ներկայացրել վերջերս գործարկված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակները եւ հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ եւ թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը, համաձայն որի, յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում հնարավորություն ունի 8-12 անգամ անվճար այցելել թատրոններ, թանգարաններ, դպրոցականների ֆիլհարմոնիա: Կարեն Կարապետյանի խոսքով դպրոցն այսօր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի եւ եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց: Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ այս կերպ իսկապես լուրջ ներդումներ կարող են ներգրավվել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար: Գործարարը առանձնակի կարեւորել է քաղաքապետարանի կողմից հանրակրթական դպրոցների նկատմամբ դրսեւորվող ուշադրությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն