ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց


 

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց

  • 09-02-2026 16:20:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու փետրվարի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
 
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
 
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:
 
Լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն