ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
09-02-2026 16:55:57 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Շիրակի մարզում Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Զույգաղբյուր գյուղի հատվածում, Վայոց ձորի մարզում Չիվայի խաչմերուկից դեպի Տիգրանաշենի ոլորանները և Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի մարզում Նորավանի խաչմերուկից դեպի Երևան և Կապան համայնքի Սյունիք բնակավայրից դեպի Տաթև ուղղություններով, Լոռու մարզում Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ուշի գյուղից մինչև Ծիլքար գյուղն ընկած ճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը անցանելի է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։
Արագածոտնի մարզում, Սպիտակի ոլորաններին տեղում է ձյուն։
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։