ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հայաստան


 

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հայաստան

  • 09-02-2026 18:20:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
 
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 
Ջեյ Դի Վենսն օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն