2009թ.-ին Հայաստանում շարունակվել են լրագրողների նկատմամբ<br /> բռնությունները<br />


2009թ.-ին Հայաստանում շարունակվել են լրագրողների նկատմամբ
բռնությունները

  • 31-03-2010 20:50:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ «2009թ.-ի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի, անցած տարի արձանագրվել է ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 14 դեպք` 2008թ.-ի 16-ի դիմաց: Զեկույցում նշվում է, որ այդ փաստերի վերաբերյալ Պաշտպանը հանդես է եկել հայտարարություններով եւ խստորեն դատապարտել կատարված դեպքերը: Նա արձանագրել է, որ նման բռնությունների չբացահայտման դեպքերը երկրում ստեղծում են վախի եւ անպատժելիության մթնոլորտ:
Նոյյան տապան  -   Իրավունք