Իրանը հնարավոր է համարել մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց


 

Իրանը հնարավոր է համարել մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց

  • 09-02-2026 19:09:53   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին չի բացառել, որ Թեհրանը կարող է քննարկել ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնելու հարցը, եթե պատժամիջոցները վերացվեն: Այդ մասին տեղեկացրել է Mehr լրատվական գործակալությունը:
 
Էսլամին լրագրողներին ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են տեխնիկական և միջուկային հարցեր՝ ավելի ընդհանուր քաղաքական հարցերի հետ մեկտեղ։
 
Կիրակի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ իրանական կողմը ԱՄՆ-ի հետ բանակցություններում մտադիր չէ համաձայնել ուրանի հարստացումից լիովին հրաժարվելուն:
 
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ՝ Օմանում, և կողմերը համաձայնել են շարունակել բանակցային գործընթացը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ամերիկյան կողմը պնդել է լայն օրակարգի վրա, որը, մասնավորապես, ներառում է Իրանի հրթիռային ծրագիրը և Թեհրանի գործողությունները Մերձավոր Արևելքում։ Թեհրանը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ քննարկել միայն իրանական միջուկային հարցը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը