Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
09-02-2026 19:19:31 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։
Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ՄԱԿ ՓՀԳ-ի առաքելությունը և իրականացրած աշխատանքը Հայաստանում՝ հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանության օրերին։
Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա տեղահանվածների հարցում ցուցաբերվող լայն աջակցության համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են փախստականներին վերաբերող երկարաժամկետ ծրագրերի ընթացքը։
Մոնիկա Սանդրին ընդգծել է, որ Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը և հավաստիացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու նրանց ինտեգրման և զբաղվածության ապահովման հարցերը։