Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը. Գալուզին


 

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը. Գալուզին

  • 10-02-2026 12:00:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
 
«Թրամփի ուղու վերաբերյալ մեր դիրքորոշումն արդեն սահմանել ենք: Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն»,- հավելել է դիվանագետը։
 
Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը կառավարելու է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունը, երկիրն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։
 
«Հարկավոր է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- կարծիք է հայտնել փոխնախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը